Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կալանավորվել է Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոսը

Կալանավորվել է Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոսը
19.11.2016 | 23:38

Քիշնևի շրջանային դատարանը վճռել է 30 օրով կալանավորել Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոս Վյաչեսլավ Ֆիլիպին՝ հայտնում է գլխավոր դատախազության մամլո քարտուղար Մարիա Վիերուին:

«Դատարանը բավարարել է դատախազների միջնորդությունը և Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոսին կալանավորել է 30 օրով»,- հայտնել է Վիերուն: Ֆիլիպին ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում կոռուպցիայի կասկածանքով՝ փաստաթղթեր հանձնելիս, որոնք օտարերկրյա քաղաքացիներին թույլ են տալիս գտնվել Մոլդովայում:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ