Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ամալ Քլունին քննադատել է Թրամփի քաղաքականությունը

Ամալ Քլունին քննադատել է Թրամփի քաղաքականությունը
19.11.2016 | 23:41

Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ հայտնում է Just Jared-ը: Տեխասում հասարակության մեջ կանանց դիրքի վերաբերյալ կոնֆերանսում ելույթի ժամանակ Քլունին մտահոգություն է հայտնել Թրամփի որոշ գաղափարների հետ կապված:

Նրա խոսքով՝ ԱՄՆ մուսուլմանների մուտքի սահմանափակումները կամ փաստը, որ ահաբեկչության մեջ կասկածվողների ընտանիքները ևս պետք է պատժվեն, «խախտում են մարդու իրավունքները և արժեքները»: «Կարծում եմ՝ արտասահմանում կա որոշակի անհանգստություն, որ խոստումներն իրականում կիրականացվեն կամ մեր երկիրը կկորցնի բարոյական հենարանների մի մասը, որը նա ներկայացնում է միջազգային մակարդակով»,- ասել է Ամալ Քլունին:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ