Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Միշել Օբամայի ֆրանսիացի մոդելավորողը հրաժարվել է աշխատել Մելանյա Թրամփի հետ

Միշել Օբամայի ֆրանսիացի մոդելավորողը հրաժարվել է աշխատել Մելանյա Թրամփի հետ
19.11.2016 | 23:42

Ծագումով ֆրանսիացի մոդելավորող Սոֆի Տելեն, որի հաճախորդներից մեկը եղել է Միշել Օբաման, հրաժարվել է աշխատել ԱՄՆ նոր առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Հայտարարությունը նա արել է բաց նամակում՝ Twitter-ում։


«Sophie Theallet բրենդը դեմ է խտրականության ցանկացած դրսևորումների և նախապաշարմունքների։ Լինելով այս երկրում ներգաղթյալ՝ ես ստացել են իմ երազանքներն իրականացնելու հնարավորություն։ Առաջին տիկին Միշել Օբամային 8 տարիների ընթացքում հագցնելը պատիվ է եղել ինձ համար»,- գրում է դիզայները։


Նրա խոսքով՝ Մելանյայի ամուսնու նախագահական արշավի ընթացքում սանձազերծված ռասիզմի, սեքսիզմի և քսենոֆոբիայի հռետորաբանությունը հակասում է արժեքներին, որոնցով բրենդն առաջնորդվում է։ Մոդելավորողը կոչ է արել գործընկերներին հետևել իր օրինակին։

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ