Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Oբաման խորհուրդ է տվել չշտապել

Oբաման խորհուրդ է տվել չշտապել
20.11.2016 | 20:05

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորհուրդ է տվել չշտապել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին եզրակացություններ անել: «Կարծում եմ՝ կարևոր է, որ ամբողջ աշխարհում չշտապեն եզրակացությունների հարցում և ժամանակ տան ընտրված նախագահին իր թիմը հավաքելու, ընթացիկ հարցերին ծանոթանալու և հետագա քաղաքականության հարցում կողմնորոշվելու համար»,- ասել է Օբաման:

Նա հավելել է, որ նախագահների նախընտրական քարոզարշավը միշտ չի համընկնում նախագահի պաշտոնում վարած քաղաքականության հետ, քանի որ նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուները ձգտում են խաղալ ընտրողների էմոցիաների հետ, իսկ ավելի ուշ ստիպված են բախվել իրականության հետ և մտածել, թե ինչպես վարվել այդ ամենի հետ:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ