Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից

Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից
20.11.2016 | 20:07

Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ստում է՝ Ստամբուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ասել է Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը։

Նա նշել է, որ փոխվարչապետը իր խոսքում ստել է՝ ասելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է և ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում, միայն այն փաստը, որ 1992 թվականից առայսօր հայ-թուրքական սահմանը փակ է, որ Թուրքիան իր քաղաքականությամբ ջուր է լցնում Ադրբեջանի հանցավոր իշխանությունների ջրաղացին, արդեն ապացուցում է, որ Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից: Ի պատասխան՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ