Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան դիտարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հարցը

Թուրքիան դիտարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հարցը
20.11.2016 | 20:13

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դիտարկի միայն ԵՄ-ին անդամակցելու հարցը: Երկիրը քննարկում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հնարավորությունը:

«Որոշ մարդիկ գուցե քննադատեն ինձ, բայց ես իմ կարծիքն եմ հայտնում: Օրինակ, ես ասում եմ՝ ինչո՞ւ Թուրքիան չի կարող լինել Շանհայյան հնգյակում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Հյուրիեթը»: Նա ընդգծել է, որ Թուրքիային «ավելի հարմարավետ» կլիներ ՇՀԿ- ում աշխատելը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն տարիներ շարունակ «ձգձգում է անդամակցության գործընթացը»:

Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Անկարան կարող է հանրաքվե անցկացնել՝ անհրաժե՞շտ է անդամակցել ԵՄ-ին հարցով:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ