Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանի կառավարության կազմը կհրապարակվի վաղը

Վրաստանի կառավարության կազմը կհրապարակվի վաղը
20.11.2016 | 20:14

Վրաստանի կառավարության նոր կազմը հայտնի կդառնա երկուշաբթի՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ վերանշանակված Գեորգի Կվիրիկաշվիլին: «Երկուշաբթի օրը ես հատուկ ճեպազրույց կհրավիրեմ, որի ընթացքում կհրապարակեմ նախարարների կաբինետի ամբողջական ցանկը»,- նշել է Կվիրիկաշվիլին:

Նոր կառավարության կազմը մեծ փոփոխությունների չի ենթարկվի: «ՈՒժային կառույցներում որևէ կադրային փոփոխություն հաստատ չի լինի»,- ավելի վաղ նշել էր Գեորգի Կվիրիկաշվիլին:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ