Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գերմանացիները կողմ են Մերկելի առաջադրվելուն

Գերմանացիները կողմ են Մերկելի առաջադրվելուն
20.11.2016 | 20:17

Bild-ի պատվիրած սոցհարցման արդյունքներով՝ Անգելա Մերկելի օգտին պատրաստ է քվեարկել գերմանացիների 55 %-ը, եթե չորրորդ անգամ թեկնածությունն առաջադրի Գերմանիայի կանցլերի պաշտոնում: 39 %-ը չի ուզում Մերկելին նորից տեսնել դաշնային կանցլեր:

Մերկելն առանձնակի ժողովրդականություն է վայելում կին ընտրողների շրջանում. Գերմանիայի կին քաղաքացիների 66 %-ը պատրաստ է քվեարկել նրա վերընտրվելու օգտին: Անգելա Մերկելն արդեն հայտարարեց, որ պատրաստ է չորրորդ անգամ առաջադրել թեկնածությունը եկող տարվա ընտրություններում:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ