Անգլիայի հարավային մերձափնյա տարածքում շաբաթ երեկոյան մոլեգնել է «Անգուս» փոթորիկը, որն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և ուժեղ քամիով՝ հայտնում է BBC-ն: Դևոն կոմսությունում քամու ուժգնությունը անցած գիշեր հասել է 109 կմ/ժ-ի: Դևոնշիրի վարչական կենտրոն Էքսեթեր քաղաքում արդեն ավելի քան 5 սմ տեղումներ են արձանագրվել:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ քամու արգությունը կարող է հասնել 110-130 կմ/ժ-ի, և բնակիչները պետք է պատրաստ լինեն տրանսպորտի աշխատանքի և էլեկտրամատակարարման հնարավոր խափանումների: Օդերևութաբանները զգուշացնում են, որ ուժեղ քամի և հորդառատ անձրևներ կարձանագրվեն Անգլիայի ողջ հարավում և զգալի կլինեն ոչ միայն ափամերձ շրջաններում, այլև Լոնդոնում: