Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լուկաշենկոն ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորման երաշխավոր

Լուկաշենկոն ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորման երաշխավոր
21.11.2016 | 22:36

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է «մինսկյան գործընթաց» սկսել Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների կարգավորման համար։ ԵՄ քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ Մինսկում հանդիպման ժամանակ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Եվրամիության աճող առճակատման պատճառով։

«Մեզ համար ցավոտ է և մտահոգիչ հետևել այդ ամենին»,- ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ չի ցանկանում այդ հարցում որևէ մեկի կողմն անցնել։

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ