Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից և երկրի վարչակարգի փոփոխությունից հետո:
«ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմաթիվ հայտարարություններ են արվել, այդ թվում՝ Իրանի միջուկային համաձայնագրի հետ կապված: Երբեմն այդ հայտարարությունները հակասել են իրար։ Դեռևս վաղ է որևէ դատողություններ անել։ Ամեն դեպքում՝ Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ ի պատասխան ամերիկյան կողմի գործողությունների»,- ասել է դիվանագետը։ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը համաձայնագրին հակասող որոշումներ կայացնի, Թեհրանը «համապատասխանաբար կարձագանքի»։