ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու ոչ մի դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ստամբուլում ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստում ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։ «Մենք շահագրգռված ենք այդ գործընթացում ու խրախուսում ենք բոլոր կողմերին շարունակել ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կարգավորումը ալյանսի համար գերագույն արժեք է։ Նա կոչ է արել ղարաբաղյան հարցով չպայմանավորել Հայաստան-ՆԱՏՕ ու Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները։ «Ես հստակ ասել եմ, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու որևէ դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում»։