ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնավարման առաջին օրը չեղյալ է հայտարարելու ԱՄՆ-ի մասնակցությունը Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության համաձայնագրին, որով Խաղաղ օվկիանոսի ավազանում գտնվող 12 պետություններ ազատ առևտրի գոտի են ստեղծել, ինչը, ըստ Թրամփի, հանգեցնելու է աշխատատեղերի կրճատման ԱՄՆ-ում:
«Այս համաձայնագիրը մեր երկրի համար կարող է աղետի վերածվել»,- նշել է Թրամփը YouTube-ում տեղադրված ուղերձում: