Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանը հույսեր է կապում Թրամփի հետ

Էրդողանը հույսեր է կապում Թրամփի հետ
22.11.2016 | 21:05

«Ես հույս ունեմ, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում Թրամփի նախագահության շրջանում ջերմացում կնկատվի»,- իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Այն ամենը, ինչ ասել է Թրամփը նախընտրական շրջանում, կարող ենք մի կողմ դնել: Ես չեմ կարծում, որ նա կշարունակի մահմեդականների նկատմամբ նույն մոտեցումը ցուցաբերել: Թրամփն արդեն վերջին հայտարարություններում սրբագրել է նախկինում արված պնդումները»,- նշել է Էրդողանը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ