Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման որոշումները՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Անկախության ճանաչման որոշման հետկանչումը այս պահին իրատեսական չէ և երբեք էլ իրատեսական չի լինի»,- ասել է դիվանագետը: Կարասինի խոսքով՝ այս պահին իրատեսական չեն նաև հույսերը, թե Մոսկվան ազատ վիզային ռեժիմ կսահմանի Վրաստանի քաղաքացիների համար: «Վրաստանն այս հարցում պատրանքներ չպետք է ունենա», - նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: