Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսուա Ֆիյոն. Ռուսաստանը սպառնալիք չէ

Ֆրանսուա Ֆիյոն. Ռուսաստանը սպառնալիք չէ
22.11.2016 | 21:08

«Ռուսաստանը միջազգային անվտանգության համակարգի համար սպառնալիք չէ»՝ հայտարարել է Ֆրանսիայի աջ պահպանողական հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների առաջատար, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

Կիրակի օրվա քվեարկության ընթացքում աջ ընտրողների 42 տոկոսի քվեն ստացած Ֆիյոնը ֆրանսիական հեռուստատեսության եթերում նշել է. «Ռուսաստանը աշխարհի խոշորագույն պետությունն է, և մենք այդ պետությանը հետևողականորեն մղում ենք դեպի Ասիա»:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ