Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գարեգին Երկրորդը Մոսկվայում հանդիպել է Ռուսիո պատրիարքի հետ

Գարեգին Երկրորդը Մոսկվայում հանդիպել է Ռուսիո պատրիարքի հետ
22.11.2016 | 21:09

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայում հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, շնորհավորելով Կիրիլ պատրիարքին ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով՝ Գարեգին Երկրորդը նրան փոխանցել է իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները՝ քաջառողջություն և հովվապետության բեղուն տարիներ մաղթելով Նորին Սրբությանը:


Վեհափառ Հայրապետը արձանագրել է, որ Կիրիլ պատրիարքի հովվապետության տարիներին շարունակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջընթացն ու հոգևոր զարթոնքը՝ ի նպաստ քրիստոնյա աշխարհի։ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի Քույր եկեղեցիներին և աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրիստոնեական համայնքներին ցուցաբերվող զորակցությունը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում տիրող ծանր իրավիճակին։ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է երկու եկեղեցիների եղբայրական կապերի և գործակցությանը՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Ներկա աշխարհի իրողությունների առջև կարևորվել է ջանքերի համատեղման և գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունը՝ դիմագրավելու եկեղեցիների և ժողովուրդների առջև ծառացած տարբեր մարտահրավերներ ու խնդիրներ։ Կիրիլ պատրիարքը նշել է, որ երկու ժողովուրդներին միավորող անցյալի նվիրական կապերն այսօր շարունակում են զորանալ և պտղաբերել։

Նա ընդգծել է, որ անցյալում հայ-ռուսական հարաբերություններն անցել են թե դժվարությունների և թե հերոսական եղբայրական համագործակցության միջով՝ անկախ պետությունների առկայության պարագայում շարունակելով ամրապնդվել և զարգանալ նոր ոգով ու ընդգրկունությամբ։

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ