Ռուսաստանն ուշադիր հետևում է Ֆրանսիայում նախընտրական արշավին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ֆրանսիայում աջակողմյան ուժերի պրայմերիզի առաջին փուլում հաղթել է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։ Երկրորդ փուլում նա հանդիպելու է Ալեն Ժյուպենի հետ։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երրորդն է եղել և դուրս է մնացել նախագահական արշավից։
«Պուտինի և Սարկոզիի հարաբերությունները հաստատվել էին, երբ Պուտինը գլխավորում էր կառավարությունը։ Նրանք շատ ինտենսիվ շփումներ են ունեցել»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ դեռ Պուտինի և Սարկոզիի երկկողմ հարաբերություններ կառուցելու պլանում հետևողական աշխատանք էր տարվում։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը մեծ ուշադրությամբ է հետևում նախընտրական արշավի և Ֆրանսիայում պրայմերիզների ընթացքին։