Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողան. Նրանք թող իրենց գործին նայեն

Էրդողան. Նրանք թող իրենց գործին նայեն
22.11.2016 | 21:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնաբանել է քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու համանախագահների և 10 պատգամավորների ձերբակալություններն ու հայտարարել, որ նրանք են երկիրը «խառնողները»:

Էրդողանը ակնկարկել է, որ ընդդիմադիրների ձերբակալությունների հետ կապված Եվրոպայից հնչող քննադատություններն իրեն չեն հուզում: «Նրանք թող իրենց գործին նայեն»,- ասել է Էրդողանը:


Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց և նշել, որ երկրում տեղի ունեցող ահաբեկչություններն ու զինված բախումները չեն կարող կապվել ընդդիմադիրների ձերբակալությունների հետ և որ նման մոտեցումն անընդունելի է: Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ