Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արտակ Զաքարյանը նվաճում է Մեքսիկան

Արտակ Զաքարյանը նվաճում է Մեքսիկան
23.11.2016 | 16:14

Նոյեմբերի 22-ին Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնի հրավերով Մեխիկո է մեկնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրան ընդունել է Սենատի նախագահ Պաբլո Էսկուդերո Մորալեսը: Սենատի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական դիվանագիտության դերը և գոհունակություն հայտնել 2015-ի մայիսին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հրավերով Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստան այցի շրջանակում երկու հանձնաժողովների համագործակցության Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ:

Սենատի նախագահն ընդգծել է պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը` հաստատելով Մեքսիկայի խորհրդարանի Վերին պալատի շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման գործում: Արտակ Զաքարյանը Սենատի նախագահին հրավիրել է Հայաստան:
Զրույցի ընթացքում ներկայացվել է Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, կարևորվել է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններում տնտեսական կապերի խթանման և մի շարք ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը և միակողմանի դիրքորոշման անթույլատրելիությանը: Արտակ Զաքարյանը հանդիպել է Մեքսիկայի էկոնոմիկայի քարտուղար Իլդեֆոնսո Գուախորդո Վիլյառեալի հետ: Հանդիպման ընթացում ներկայացվել է ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները, ոլորտի լայն հնարավորությունները, ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը: Արտակ Զաքարյանը հրավիրել է էկոնոմիկայի քարտուղարին գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ այցելել Հայաստան: Քննարկումների արդյունքում նախարարը հանձնարարել է կազմակերպել Արտակ Զաքարյանի հանդիպումները Մեքսիկայի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ` խոստանալով հետամուտ լինել և հետագայում նպաստել Հայաստանի հետ տնտեսական գործնական կապերի ձևավորմանը և զարգացմանը:


Արտակ Զաքարյանը հանդիպել է Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավիեր Բոլանյոս Ագիլարի և հոկտեմբերին առաջին անգամ ձևավորված Մեքսիկա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ: Հանդիպմանը ներկա էին պատգամավորական բոլոր խմբակցությունների ղեկավարները, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հատուկ հրավիրյալներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Համատեղ քննարկումներում երկուստեք արձանագրվել են միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Պատգամավորների պալատի նախագահի և բարեկամության խմբի անդամների այցը Հայաստան: Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները` ընդգծելով Երևանի համապարփակ փոխշահավետ գործակցության հաստատման կարևորությունը Լատինական Ամերիկայի առաջատար պետության՝ Մեքսիկայի հետ: Հանդիպման ավարտին Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավիեր Բոլանյոսն Արտակ Զաքարյանին հրավիրել է մասնակցելու խորհրդարանի Ստորին պալատի լիագումար նիստին, որի ընթացքում մեքսիկացի պատգամավորները ջերմորեն ողջունել են Հայատանի ԱԺ ներկայացուցչին: Պատգամավորների պալատում Արտակ Զաքարյանը նաև հանդիպել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ:


Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները` համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության հարցում: Արտակ Զաքարյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հիմնահարցի էությունը, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, ինչը վտանգում է ողջ տարածաշրջանի կայունությունը և տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու հանձնաժողովների միջև առաջիկայում փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի շուրջ ստեղծել համագործակցության և խորհրդակցության մեխանիզմ, ինչպես նաև ձևավորել փոխայցելությունների օրակարգ:
Այցի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին ուղեկցում էր Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ