Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սիրիայի իրավիճակն ինքնատիպ հավաքական պարտություն է

Սիրիայի իրավիճակն ինքնատիպ հավաքական պարտություն է
24.11.2016 | 11:48

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իրադարձություններն անվանել է միջազգային կազմակերպության ձախողումներից մեկը, «դա ինքնատիպ հավաքական պարտություն է», հայտնում է CNN-ը:

«Խորին վիշտ ու ափսոսանք է առաջացնում, որ մենք նախկինի պես ականատես ենք բազմաթիվ մարդկանց, երեխաների, կանանց մահվան Սիրիայի առաջնորդների կողմից քաղաքական ղեկավարության, տեսլականի և մարդասիրության պակասի պատճառով։ Դա կարող է արձանագրվել որպես ՄԱԿ-ի ձախողումներից մեկը, սակայն դա ինքնատիպ հավաքական պարտություն է»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ