Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն չի ընդունել նախագահ Ֆրանսուա Օլանդին իմպիչմենթ հայտարարելու բանաձևի նախագիծը: Բյուրոյում խոստովանել են, որ նախաձեռնությունը հաջողության որևէ հնարավորություն չունի, քանի որ պահանջում է խորհրդարանի մեծամասնության հավանությունը։ Խորհրդարանական աղբյուրների տվյալներով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել 13 պատգամավոր, կողմ՝ 8-ը։ Ավելի վաղ նախագիծը ստորագրել է 79 պատգամավոր։