ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ Երևանի համաժողովում չեղավ կոնսեսուս, այդ պատճառով որոշման ընդունումը հետաձգվեց՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Երևանի համաժողովում չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»,- ասաց Շավարշ Քոչարյանը: ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան պիտի լինի ըստ ռուսական այբուբենի ու հաջորդը Հայաստանն է: