Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բարաք Օբամայի վարկանիշը հասել Է առավելագույն ցուցանիշի

Բարաք Օբամայի վարկանիշը հասել Է առավելագույն ցուցանիշի
24.11.2016 | 11:59

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը հասել Է վերջին յոթ տարում առավելագույն ցուցանիշի՝ 57 տոկոս՝ վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել են CNN հեռուստաալիքը և ORC կորպորացիան:


Ժողովրդավարության նման ցուցանիշ ուներ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1988-ին իր ընտրվելուց անմիջապես հետո, փոքր-ինչ ավելի մեծ ժողովրդականության հասավ Բիլ Քլինթոնը 2000-ին: Ջորջ Բուշ կրտսերի վարկանիշը նրա նախագահության ավարտին՝ 2008-ի նոյեմբերին եղել է 24 տոկոս:


Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17- 20-ին՝ 1000 քաղաքացու շրջանում:
ԱՄՆ գործող նախագահի վարկանիշը երկար ժամանակ է, ինչ պահպանվում Է բարձր մակարդակի վրա: Օգոստոսին Օբամայի գործունեությանը հավանության է տվել հարցվածների 54 տոկոսը, նրա քաղաքականությանը դեմ Էր 45 տոկոսը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ