ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին, Մադագասկարի մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։
Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձան ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։