ՈՒզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի թոռը հերքել է մոր մահը: Պատասխանելով BBC-ի լրագրողի հարցին՝ Իսլամ Քարիմովը, որին անվանել են ի պատիվ պապիկի, պատասխանել է, որ մայրը ողջ է, սակայն մինչև հիմա գտնվում է տնային կալանքի տակ։ Քարիմովը նշել է, որ քույրը՝ Իման Քարիմովան, այլևս տնային կալանքի տակ չէ, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկրի տարածքը։
Նոյեմբերի 22-ին «Ցենտր-1» կայքը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության իր աղբյուրին, հաղորդել էր, որ 44-ամյա Գյուլնարային թունավորել են և նոյեմբերի 5-ին նա մահացել է ու նույն օրը թաղվել: Գյուլնարա Քարիմովան՝ ՈՒզբեկստանի առաջին նախագահի ավագ դուստրը, 2014-ից գտնվում է տնային կալանքի տակ։ Մինչև 2013-ը Քարիմովան եղել է հաջողակ գործարար։ Նրա վերահսկողության ներքո եղել են հեռուստաալիքներ, ռադիոկայաններ, հագուստի խանութներ, 2013-ի նոյեմբերին նա զրկվել է ամեն ինչից՝ հոր հետ կոնֆլիկտի պատճառով։