Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լավրովը դեկտեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա

Լավրովը դեկտեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա
24.11.2016 | 23:08

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի հանդիպմանը: «Դեկտեմբերի 1-ին կկայանա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Թուրքիայի Ալանիա քաղաք: Նա կմասնակցի ռուս-թուրքական Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 5-րդ նիստին»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ Լավրովի այցի շրջանակներում կքննարկվեն նաև միջազգային կարևորության հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ