Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանի խորհրդարանը հավանություն տվեց թմրավաճառների նկատմամբ մահապատժի վերացման օրինագծին

Իրանի խորհրդարանը հավանություն տվեց թմրավաճառների նկատմամբ մահապատժի վերացման օրինագծին
24.11.2016 | 23:10

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել թմրավաճառների նկատմամբ մահապատիժը երկարատև ազատազրկմամբ փոխարինելու օրինագծին, հայտնում է Իրանի հեռուստատեսությունը: Օրենսդիրներն առաջարկում են պատժի առավելագույն չափը փոխարինել մինչև 30 տարի ժամկետով բանտարկությամբ:

Առավելագույն խիստ պատիժ կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր գործել են խմբի կազմում, և նրանց նկատմամբ, որոնցից ձերբակալելիս առգրավվել է հրազեն կամ սառը զենք: Օրինագիծը նախաձեռնել են, երբ Իրանում ծավալվել է թմրավաճառների մահապատժի վերացման արշավը: Ինչպես նշում էր լիբերալ մամուլը, իրանական օրենքների խստությունը չի ազդում թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործությունների վիճակագրության վրա:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ