Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից և Հռենոս-Վեսթֆալեն դաշնային հողում գլխավորելու է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը 2017-ին կայանալիք ընտրություններում։
«Ես որոշում եմ կայացրել և այլևս չեմ առաջադրվի Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում, եկող տարի ես կգլխավորեմ իմ կուսակցության ընտրացուցակը Հռենոս Վեսթֆալեն դաշնային հողում Բունդեսթագի ընտրություններում»,- ասել է Մարտին Շուլցը։