Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պեսկով. Մինչ դատավճիռը չի կարելի ՈՒլյուկաևին կոռուպցիոներ համարել

Պեսկով. Մինչ դատավճիռը չի կարելի ՈՒլյուկաևին կոռուպցիոներ համարել
26.11.2016 | 02:01

Մինչ դատավճիռը չի կարելի էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին կոռուպցիոներ համարել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել՝ մինչև դատավճիռը ոչ մի մարդու, տվյալ դեպքում հատկապես նախկին նախարարին, չի կարելի կոռուպցիոներ անվանել»,- ասել է նա: Պեսկովն ընդգծել է, որ հենվելով ֆինանսական վերլուծված դեպքերի վրա, կարելի է ասել, որ «կոռուպցիայի դեմ պայքարը պլանային և նպատակաուղղված ընթացք ունի և ամենատարբեր մակարդակներով»:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ