Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վախճանվել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը

Վախճանվել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը
26.11.2016 | 02:09

Մոսկվայում 90 տարեկանում մահացել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 կործանիչի հեղինակներից մեկն է։ Իվան Միկոյանն ամբողջ կյանքում առաջատար ինժեներ է աշխատել կոնստրուկտորական բյուրոյում, որը հիմնել էր նրա հորեղբայր Արտեմ Միկոյանը, որի ղեկավարությամբ մշակվել են ՄիԳ-ի տարբեր սերնդի մոդելները։

Իվան Միկոյանը ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչի նախագծի հեղինակներից մեկն էր։ Դրա մշակման համար նա երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ