Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանում ուղևորատար գնացքներ են բախվել

Իրանում ուղևորատար գնացքներ են բախվել
26.11.2016 | 02:13

Այսօր առավոտյան Իրանի Սեմնան նահանգում իրար են բախվել 2 մարդատար գնացք՝ հաղորդում է Reuters-ը: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը։ Վիրավորների և զոհվածների թիվը կարող է աճել։ ԶԼՄ-ները չեն նշում, թե քանի ուղևոր է եղել գնացքներում։ Fars գործակալությունը, սակայն, հայտնում է, որ 100 ուղևոր փրկվել է: Կարմիր մահիկ կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ շարժման մեջ գտնվող ուղևորատար գնացքը բախվել է կայարանում կանգնած մեկ այլ գնացքի։

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ