Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բրազիլիայի նախագահին մեղադրել են կոռուպցիայի համար

Բրազիլիայի նախագահին մեղադրել են կոռուպցիայի համար
26.11.2016 | 14:07

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին մեղադրել են նախարարների կաբինետի վրա ճնշում գործադրելու և կոռուպցիային մասնակցության համար, հայտնում է BBC-ին: Մշակույթի նախկին նախարար Մարսելո Կալերոն պնդում է, որ Տեմերն իրեն խնդրել է մեկ այլ նախարարի օգնել բիզնես-գործարքի հարցում:

Կալերոյի խոսքով՝ իրենից պահանջվում էր թույլատրել Սալվադորի պատմական շրջանում էլիտար բնակելի շենք կառուցել, որը պատկանել է նախագահի աշխատակազմի՝ կառավարության գործերի քարտուղար Ժեդել Վիեյրե Լիմային: Նախագահ Տեմերը հերքել է մեղադրանքները, չնայած խոստովանել է, որ Կալերոյի հետ խոսել է շինարարության մասին:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ