Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այժմ չի ցանկանում խոսել 2020-ի նախագահի ընտրություններում իր մասնակցության մասին, թեև օրենսդրությունը նրան թույլ է տալիս առաջադրվել նոր ժամկետով: Bloomberg-ին տված հարցազրույցում նա ասել է. «Եթե խոսելու լինենք մեր օրենքների ու Սահմանադրության մասին, դրանք ինձ թույլ են տալիս այսուհետև էլ առաջադրել իմ թեկնածությունը»,- ասել է Նազարբաևը:
«Բայց ինչ կլինի 2020 թվականին, ես ձեզ չեմ ասի, որովհետև դա կախված է բազմաթիվ գործոններից»,- նշել է նա:
Դրա հետ մեկտեղ, նախագահի կարծիքով, պետական գործչի աշխատանքում կարևորը ոչ թե նրա աշխատանքի տևականությունն է, այլ արդյունավետությունը:
«Քո գործունեությամբ օգուտ ես բերում քո ժողովրդին ու երկրին կամ չես բերում. կարծում եմ՝ սա է ամբողջ հարցը»,- պարզաբանել է նա: Նազարբաևը ժխտել է իշխանությունը ժառանգաբար երեխաներին փոխանցելու հնարավորությունը:
«Կարծում եմ՝ դա մեզ համար չէ»,- հավելել է նա: