Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վախճանվել է Ֆիդել Կաստրոն

Վախճանվել է Ֆիդել Կաստրոն
26.11.2016 | 15:26

Կուբայի երկարամյա նախագահ և կոմունիստական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկանում: Նա Կուբան ղեկավարել է 50 տարի:
Մահվան լուրը տեղական հեռուստատեսությամբ հայտնեց նրա եղբայրը՝ Ռաուլ Կաստրոն, որ երկրի ղեկը ստանձնեց 2006-ին, երբ Ֆիդել Կաստրոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ:


Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին կդիակիզեն այսօր՝ հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ Ռաուլ Կաստրոյին հղումով։ Դիակիզումը Կաստրոյի ցանկությունն է եղել:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ