Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նոյեմբերի 30-ից ջերմաստիճանը կբարձրանա, դեկտեմբերի 1-ից ձյուն կգա

Նոյեմբերի 30-ից ջերմաստիճանը կբարձրանա, դեկտեմբերի 1-ից ձյուն կգա
26.11.2016 | 15:34

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, հանրապետության տարածքում ջերմային օդի փոփոխություն չի սպասվում, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ջերմաստիճանը պայմանավորված Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար տաք օդային հոսանքների՝ կբարձրանա 8-10 աստիճանով: Արարատյան դաշտում կլինի ցուրտ օդի լճացում, ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհավասարվի լեռնային շրջանների ջերմաստիճանին:


Լճացումը կցրվի՝ փրկության հասած Կիպրոսյան ցիկլոնի շնորհիվ: «Արդեն 30-ին կնկատվեն ամպամածություն և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք և 30-ից 1-ը ընկած ժամանակաշրջանում օդի ջերմաստճանը հանրապետության ամբողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա: Այսինքն, եթե հիմա Երևանում -8,-10 աստիճան է, արդեն դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին ակնկալել 0-ից +2 աստիճան: Ցերեկային ժամերին առանձնապես ջերմաստիճանի փոփոխություն չի լինի, որովհետև դեկտեմբերի 1-ից տեղումներ են սկսվելու»,- ասաց նա և նշեց, որ մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +3-ից +5 աստիճանի:


Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ: «Լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային շրջաններ, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, քանի որ սպասվում է լուրջ ջերմաստիճանի բարձրացում, տեղումներն այդ օրերին կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով»,- ասաց նա:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ