ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի ինտեգրումը, համագործակցութունը հարևանների հետ և ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման քաղաքականության շարունակումը Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին անվանել է հիմնական առաջնահերթությունների թվում՝ ելույթ ունենալով խորհրդարանում պատգամավորների առջև։
«Իհարկե, հետևողական ձգտումը ԵՄ չափորոշիչներին հանդիսանում է մեր գլխավոր առաջնահերթությունը, և իհարկե, ՆԱՏՕ-ին ինտեգրվելն ու անդամակցությունը հանդիսանում են անշրջելի նպատակ, որն ունի մեր պետությունը։ Այդ ուղղությամբ մենք այսօր ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք ծրագրում ենք կիրառել մինչև վերջ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։ Նրա խոսքով՝ Վրաստանը կշարունակի բարիդրացիական հարաբերություններ զարգացնել հարևան երկրների հետ։ «Մենք շատ կարևոր ռազմավարական հարաբերություներ ունենք Ադրբեջանի հետ, ռազմավարական կապեր Թուրքիայի և ավանդական բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ»,- ասել է նա։