ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ հույս է հայտնել, որ Կուբա կղզին կլինի ազատ։ Թրամփը միացել է 2506 բրիգադի վետերանների ասոցիացիային և կուբայական ծագմամբ ամերիկացիներին, որ նույնպես հույս էին հայտնել, որ Կուբա կղզին կդառնա ազատ։
2506 բրիգադը բաղկացած է եղել կուբացի վտարանդիների ստորաբաժանումներից, որոնց ԿՀՎ-ը 1960-ին ուղարկել է կղզի՝ փորձելով ճնշել կուբայական հեղափոխությունը, սակայն դա ձախողվել էր։
Թրամփը Ֆիդել Կաստրոյին անվանել է դաժան բռնապետ, նրա կյանքից հեռանալը նշում է համայն աշխարհը և հույս է հայտնել, որ Կուբան կազատվի սարսափներից, որ հանդուրժել է վերջին 60 տարում։