Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման Ֆիդել Կաստրոյի մահից հետո Կուբայի ժողովրդին առաջարկել է «բարեկամության ձեռք»

Օբաման Ֆիդել Կաստրոյի մահից հետո Կուբայի ժողովրդին առաջարկել է «բարեկամության ձեռք»
27.11.2016 | 14:46

Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ և Կուբայի ժողովրդին առաջարկել է «բարեկամության ձեռք»։


Օբաման վստահություն է հայտնել, որ պատմությունը կհիշի ու արժանին կմատուցի մարդկանց ու շրջակա աշխարհի վրա այդ մարդու ունեցած ազդեցությանը։
Օբաման հիշեցրել է, որ ծանր աշխատանքներ է ձեռնարկել 60 տարում ամերիկա-կուբայական հարաբերությունների պատմության քաղաքական խոր տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ։ Նա ենթադրել է, որ կուբացիները մոտ ժամանակներս ավելի հաճախ կհիշեն անցյալի մասին և կմտածեն ապագայի մասին։ Օբաման ընդգծել է, որ կուբացիները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն նրանց ընկերն ու գործընկերն է։

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ