Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցավակցություն է հայտնել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում Քերին ընդգծել է, որ Կաստրոն ավելի քան 50 տարի կարևորագույն դեր է խաղացել կուբացիների կյանքում, լրջորեն ազդել է տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականության վրա. «Քանի որ մեր երկրները շարունակում են ընթանալ հարաբերությունների կարգավորման ուղով, մենք դա անում ենք բարեկամության ոգով ու անկեղծ ցանկությամբ՝ չանտեսելով պատմությունը։ Մենք նոր և ավելի լավ ապագա ենք ստեղծում մեր ժողովուրդների համար»։