Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բռնապետ, թե աստված

Բռնապետ, թե աստված
27.11.2016 | 14:49

Սիգար, մորուք և բերետ՝ Ֆիդել Կաստրոյին աշխարհն այսպես է ճանաչում: Նա ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերկար ելույթն է ունեցել և Գինեսի ռեկորդների գրքի մեջ է մտել որպես 638 մահափորձ վերապրած մարդ: Ամբողջ կյանքում սիգար է ծխել և ծխելուց հրաժարվել է մեկ ժամում: Նրան «երկաթե Ֆիդել» և El Caballo (հովատակ) են անվանել, նրան ատում էին և աստվածացնում: Նա Կուբայի ղեկավարն է դարձել 1959-ին՝ Ֆուլխենսիո Բատիստային տապալելով: Իրավասություններից հրաժարվել է 2006-ին՝ հիվանդության և հոսպիտալացվելու պատճառով՝ իշխանությունը փոխանցելով եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին:


Հանրահայտ կոմանդանտե, կուբացի հռչակավոր հեղափոխական և ականավոր քաղաքական գործիչ Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուսը ծնվել է 1926-ի օգոստոսի 13-ին, ունևոր ընտանիքում (հայրը մի քանի հազար հեկտար հող ուներ) և իրավաբանական կրթություն է ստացել: Հայրը մտածում էր, որ որդին իր գործը կշարունակի, սակայն դեռևս համալսարանում ուսանողը բացահայտում է մարքսիզմը: «Այնպիսի զգացողություն է, թե ես խոր անտառից վերջապես ելք եմ գտել»,- հետո կհայտարարի խելահեղ հռետորը, որ գլխովին նետվել է կուբայական հեղափոխության փոթորկուն շրջապտույտի մեջ: Այդ ժամանակ նրան ընդամենը 82 մարդ էր աջակցում: Բռնապետ Բատիստան տապալվել է, և 1959 թվականին 33-ամյա Ֆիդելը դարձել է Կուբայի Հանրապետության վարչապետը:


Ֆիդել Կաստրոն պաշտոնավարման երկարատևությամբ երրորդն է: Նրանից երկար իշխանավարել են միայն Ելիզավետա թագուհին և Թաիլանդի թագավորը:
Ֆիդելը 638 մահափորձից է խուսափել: Նա ասում էր, որ եթե ողջ մնալու համար պարգևատրեին, ինքը ոսկե մեդալակիր և աշխարհի չեմպիոն կլիներ: Նա 6 անգամ «մահացել» էր՝ 1986-ին (կաթված), 1994-ին (հերթական մահափորձ), 2006-ին (աղիքային արյունահոսություն), 2007-ին (ԱՄՆ փախստականների ձեռքով), 2009-ին (ևս մեկ մահափորձ): 2012-ին լուրեր էին տարածվել, որ կաթվածից հետո կուբացի հեղափոխականը գիտակցությունը կորցրել է և ուղեղն աստիճանաբար մահանում է: 2012-ի հոկտեմբերին Ֆիդելը հանրությանն է ներկայացել և միանգամայն առույգ շփվել մարդկանց հետ: Կանանց հանդեպ իր անզուսպ կրքի պատճառով կոմանդանտեն «Նժույգ» մականունն է ստացել: Նրա կյանքում եղել է մի քանի հարյուր կին, պաշտոնապես՝ երեքը: Համախոհները պնդում են, որ նա երկիրը «տնօրինում էր ինչպես կնոջը՝ բարձրագույն հաճույք ստանալով»: Կուբայում կոմունիզմ տարածելու համար 1962-ին Ֆիդելին եկեղեցուց վտարել են: Ամերիկան չի դադարել Ֆիդել Կաստրոյի ռեժիմը տապալելու փորձեր կատարել: Ամերիկացիների հնարքներից մեկը բոլոր դժգոհ կուբացիների համար ազատ ներգաղթի առաջարկն էր: Կոմանդանտեն սրամիտ էր արձագանքել՝ նա բանտերից ազատ էր արձակել Կուբայի բոլոր վտանգավոր հանցագործներին և հարկադիր Ամերիկա արտաքսել: 2000-ին Կաստրոն ցնցեց հասարակությանը՝ մայիսմեկյան տոնակատարությանը ներկայանալով սովորական «պաշտպանական» ֆրենչով ու ձյունաճերմակ մարզական կոշիկներով։

Ճիշտ է որոշ ժամանակ անց նա բացատրեց էպատաժի անսպասելի նոպան։ Պարզվեց՝ ինչ-որ օտարերկրյա ֆիրմայի գովազդ էր։ Դրա փոխարեն կուբացի երեխաների ու մարզիկների համար ներկրվեց անվճար մարզակոշիկների մեծ խմբաքանակ։ Ֆիդելը Գինեսի ռեկորդների գրքում հիշատակված է որպես ամենաերկար ճառի հեղինակ։ Հավանայում կոմկուսի երրորդ համագումարի ժամանակ նա խոսել է 7 ժամ 10 րոպե։ Ֆիդելի քույրը համագործակցում էր ԿՀՎ-ի հետ՝ նա ԱՄՆ էր փախել 1964-ին։ Լինելով երկարամյա ստաժով ծխող՝ Ֆիդելը կարողացել է ամբողջովին ազատվել կործանարար սովորությունից 59 տարեկանում։ Կուբայական սիգարներից հրաժարվելը սարսափելի բարդ է, տարիքի հետ ծխելուց հրաժարվելն ավելի դժվար է դառնում։ «Լավագույնը, որը կարող եք անել սիգարների տուփի հետ, այն թշնամուն տալն է», - ասում էր նա։ Ֆիդելի նախասիրություններից մեկը որսորդությունն էր։ Ծովային որսորդության սովորության հետևանքով թոքերի խնդիրներ էին սկսվել՝ օդափոխանակությունը, հետևաբար թթվածնի մատակարարումը, խախտվել էր։

Բարդ վիրահատությունից հետո Կաստրոն ստիպված էր անընդհատ հագնել հատուկ տերմոկոստյում, որը տեսքից սովորական ֆրենչի նման էր, բայց ունակ էր կայուն պահպանել մարմնի ջերմաստիճանը: Ֆիդելը սիրում էր երկար մենախոսություններ տարբեր թեմաներով, որոնք հաճախ այդքան էլ չէին վերաբերում Կուբայի ճակատագրին։ Նա կարող էր որևէ ամերիկացի կոնգրեսականի հետ երեք ժամ խոսել կովերի կաթնատվությունը բարձրացնելու մասին։

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ