Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սաակաշվիլին ցույց է արել Կիևում

Սաակաշվիլին ցույց է արել Կիևում
28.11.2016 | 07:13

«Նոր ուժեր» անվամբ ՈՒկրաինայում քաղաքական շարժում ստեղծած Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում կազմակերպել է ցույց, որին մասնակցել է մոտ հազար մարդ: Սաակաշվիլին, որ նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրում է կոռումպացված վերնախավը հովանավորելու մեջ, ասել է, որ ՈՒկրաինայում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք կհաղթենք, մենք գիտենք ինչպես ՈՒկրաինայի ժողովրդին վերադարձնել հարստությունը և վերականգնել երկրի կարողությունը, մենք դա միասին կանենք», հանրահավաքում հայտարարել է Սաակաշվիլին:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ