Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինն աշխատանքից ազատել է Կրեմլի, ԱԴԾ-ի, ՊՆ-ի և ՆԳՆ-ի պաշտոնյաների

Պուտինն աշխատանքից ազատել է Կրեմլի, ԱԴԾ-ի, ՊՆ-ի և ՆԳՆ-ի պաշտոնյաների
28.11.2016 | 17:12

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավար պաշտոններից ազատել է Կրեմլի, Անվտանգության դաշնային ծառայության, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների պաշտոնյաների: Կադրային որոշումները կապված են նրանց՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ ընտրվելու հետ: Պաշտոններից հեռացված չորս հոգին, բացի մեկից, որը հեռացվել է զինվորական ծառայության համար որոշակի տարիքի հասնելու պատճառով, ազատվել են սեփական ցանկությամբ:

Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնակցելով գիտության և կրթության հարցերով խորհրդի նիստին, ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահից տեղեկացել է բարձրաստիճան պաշտոնյաների՝ ակադեմիայի անդամ ընտրվելու մասին, որ այդկերպ խախտել են Կրեմլի պահանջը՝ չհամատեղել պետական ծառայությունը գիտական գործունեության հետ:
Պուտինը խոստացել է նրանց հնարավորություն տրամադրել զբաղվել գիտությամբ:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ