Հռոմում բազմահազարանոց բողոքի ակցիա է եղել սահմանադրական բարեփոխումների դեմ։ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին հանրաքվե է անցկացվելու՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը քվեարկության դնելու համար, հայտնում է The Telegraph-ը։
Նոյեմբերի 27-ի ցույցին մասնակցել է 50 հազար մարդ։ Բողոքի ակցիան խաղաղ է անցել: Ցուցարարների ձեռքին եղել է «Ռենցի, հեռացիր» և «Մարդիկ ոչ են ասում սահմանադրական զզվելի փոփոխություններին» գրությամբ ցուցանակներ։