Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայի ԱԶԿ-ն սահմանադրական փոփոխություններ է առաջարկում

Թուրքիայի ԱԶԿ-ն սահմանադրական փոփոխություններ է առաջարկում
29.11.2016 | 23:49

Թուրքիայի իշխող կուսակցությունը առաջիկա երկու շաբաթում խորհրդարան կուղարկի սահմանադրության փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է ընդարձակել նախագահի լիազորություններն ու վերացնել վարչապետի ինստիտուտը:

«Մենք գնում ենք այդ քայլին հանուն Թուրքիայի բարգավաճման»,- հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը: «Եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, Ռեջեփ Էրդողանը կարող է կառավարել մինչև 2029-ը»՝ Reuters-ին ասել են փաստաթղթին ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաները:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ