Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն պահանջում Է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրությունը քննարկելու համար:
«Այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է հասնել մարտական գործողությունների դադարեցման և ապահովել մարդասիրական օգնության անարգել ցուցաբերումը Հալեպում»,- հայտարարել է Էյրոն: