Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ին սուգ է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում ավիաաղետի զոհերի հիշատակին, որի հետևանքով զոհվել են բրազիլական «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ:
Սուգը հայտարարվել է նոյեմբերի 29-ից՝ երեք օրով: Միշել Տեմերը կարգադրել է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին: Ինքնաթիռում եղել են 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: