ՈՒզբեկստանն ուշադիր հետևում է հետխորհրդային տարածքում տնտեսական ինտեգրացիայի զարգացմանը, սակայն դեռևս շահավետ չի համարում ԵԱՏՄ-ին կամ Մաքսային միությանն անդամակցելը՝ ասել է ՈՒզբեկստանի արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Շավքաթ Տուլյագանովը:
«ՈՒզբեկստանը այս կամ այն ինտեգրացիոն կազմակերպության անդամ է դառնում` առաջին հերթին մեր շահերից ելնելով։ Առաջին և գլխավոր առաջնայնությունն է, որ մենք չլինենք մի կառույցում, որը կարող է ազդել ՈՒզբեկստանում որոշումներ կայացնելու վրա։ Մենք ազատ առևտրի գոտու և ԱՊՀ անդամ ենք։ Մեր մասնագետները խորապես ուսումնասիրել են ԵԱՏՄ կամ Մաքսային միության անդամակցության հեռանկարները, և կարծում ենք, որ անդամակցությունը ՈՒզբեկստանին առավելություն չի տալիս, ընդհակառակը, կարող է ճնշել մեր որոշ դիրքերը: Այդ ինտեգրացիոն կառույցների զարգացմանը մենք ուշադիր հետևում ենք։ Եթե համարենք, որ տնտեսապես մեզ համար որևէ դժվարություն կամ ճնշում չի ներկայացնի, մենք կդիտարկենք անդամակցության հարցը»,- ասել է Շավքաթ Տուլյագանովը։