Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը, Եվրամիությունից բացի, այլընտրանք ունի, հաղորդում է Reuters-ը։
Ստամբուլում կոնֆերանսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի փակել «Եվրամիության գիրքը», սակայն երկիրն այլըտրանքներ ունի։
Նրա խոսքով՝ պոտենցիալ այլ գործընկերների հետ են բանակցում։ «Մենք մեր ուղին կարող ենք շարունակել նրանցից մեկի հետ»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի հայտարարությունը, որը ԵՄ-ին խորհուրդ էր տվել դադարեցնել անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ։