Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պեսկովը Պուտինի ու Էրդողանի հանդիպման մասին

Պեսկովը Պուտինի ու Էրդողանի հանդիպման մասին
29.11.2016 | 23:56

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը նախապատրաստվում է և կլինի 2017 -ից ոչ շուտ՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Կա ըմբռնում, որ հանդիպումը շուտ անցկացվի»։

Պեսկովը բացասաբար է պատասխանել հարցին, թե շուտը մինչև տարեվե՞րջ է։ Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների ծավալն ազդեցիկ է և շատ բան կա վերականգնելու, ընդլայնելու բազմաթիվ ոլորտներում։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ